Վերադարձի Քաղաքականություն
Շնորհակալություն մեր կայք այցելելու և գնումներ կատարելու համար: Ստորև կարող եք ծանոթանալ վերադարձի և փոխանակման քաղաքականությանը:
Փոխանակում
«ՅՈՒՆԻՔ ՔԻԴՍ» ՍՊԸ և ukids.am կայքից գնված ապրանքատեսակները ենթակա են փոխանակման դրանք գնելու պահից 14 օրվա ընթացքում։ Օնլայն գնված ապրանքատեսակները կարող են փոխանակվել միայն Նաիրի Զարյան 74/B Հասցեում։ Փոխանման համար ՀԴՄ կտրոնի առկայությունը պարտադիր է։
Ապրանքի վերադարձ
«ՅՈՒՆԻՔ ՔԻԴՍ» ՍՊԸ և ukids.am կայքից գնված ենթակա են վերադարձի դրանք գնելուց 14 օրվա ընթացքում: Վերադարձ կատարելու համար ապրանքատեսակը պետք է լինի չօգտագործված, ունենա վաճառքային տեսք և լինի նախնական փաթեթավորմամբ։ Վերդարձի գլխավոր նախապայմանը ՀԴՄ կտրոնի առկայությունն է։ Օնլայն գնման դեպքում, վերադարձն իրականցվում է միայն ք․ Երևան, Նաիրի Զարյան 74/B Հասցեում:
Գումարի վերադարձ
Եթե վերադարձվող ապրանքատեսակը համապատասխանի վերոհիշյալ պայմաններին, ապա կկատարվի վերադարձ։ Գումարը կվերադարձվի այն նույն եղանակով, որով կատարվել է գնումը։ Եթե գնումն իրականացվել է վճարման քարտային եղանակով, ապա գումարը կվերադարձվի քարտին մի քանի օրվա ընթացքում՝ կախված քարտը սպասարկող բանկից։
Պատվերի չեղարկում
Պատվերը կարող է չեղարկվել մինչև առաքումը: Եթե պատվերն արդեն ճանապարհին է, այն չի կարող չեղարկվել: